• Օտար լեզուների դասընթացներ ՍԿԱՅՊՈՎ:Ավելին
  • Անգլերեն լեզվի դասընթացներ

    Ավելին
  • TOEFL/ IELTS

    TOEFL / IELTS դասընթացներ Շաբաթական 3 օր Տևողությունը՝ 1-3 ամիսԱվելին
  • Յոգայի պարապմունքներ

    Յոգան առողջ ապրելակեպ է, այն լայն հասկացություն է, որը նորառում է իր մեջ նպատակ և միջոց: Մարզման գլխավոր ուսուցումը հանդիսանում է խաթա-յոգան: Խաթա յոգան ոչ միայն մարմնի ֆիզիկական զարգացումն է, այլ նաև ներքին օրգանների մարզումը: Ավելին
  • Ամառային դպրոց

    Հարգելի ծնողներ,Ձեր երեխաները ամռան ամիսները կարող են անցկացնել մեզ մոտ հաճելի մթնոլորտում՝ ստանալով գիտելիքներ իրենց նախասիրած ոլորտում: Ամառային դպրոցը կգործի ամռան 3 ամիսներին՝ հունիս, հուլիս, օգոստոս, ինչպես շաբաթական 5 օր /երկուշաբթիից ուրբաթ/, այնպես էլ 3 օր /երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ/, առավոտյան 10:00-15:00:Ավելին

Օտար լեզուներ » Անգլերեն լեզու

 

"Կրթարան Սոնա" ուսումնական  և խորհրդատվական կենտրոնում անգլերեն լեզվի դասընթացները կազմակերպվում են շաբաթական 3 անգամ, 90 րոպե տևողությամբ: Հնարավորություն կա նաև կազմակերպել ամենօրյա դասընթացներ: Մեր մասնագետները կիրառում են Օքսֆորդ  և Քեմբրիջ համալսարանների մշակած մեթոդը: Այս մեթեդները հնարավորություն են տալիս շատ արագ ընկալել նյութը, ձեռք բերել լայն բառապաշար, լսել լեզվակիրների արտասանությունը CD-ներւ և DVD-ների օգնությամբ:

Խմբերը մեզ մոտ մեծ չեն 2-5 ուսանող, անհատական մոտեցում է ցուցաբերվում յուրաքանչյուր ուսանողի: Դասավանդումը կատարվում է ազատ, անկաշկանդ մթնոլորտում:

Դասընթացը բաղկացած է 6 փուլից, յուրաքանչյուր փուլի տևողությունը 1.5-2 ամիս:


Beginner
 - սկսվում է զրոյական մակարդակից` տառերից:Այն ավարտելիս ուսանողը կարողանում է գրել, կարդալ, խոսել՝ կազմելով պարզ նախադասություններ ներկա, անցյալ և ապառնի ժամանակաձևերով: 


Elementary
 Այն ավարտելիս ուսանողը կարողանում է շփվել կենցաղային մակարդակով: Հարստացնում է բառապաշարը:


Pre-Intermediate
 Այն ավարտելիս ուսանողը կարողանում է հաղորդակցվել տարբեր իրավիճակներում՝ բանկում, փողոցում, խանութում, ռեստորանում, օդանավակայանում և այլն: Արտահայտել մտքեր, հասկանալ դիմացինին: Քննարկումներ ունենալ որոշակի հարցերի շուրջ:


Intermediate
 - Այն ավարտելիս ուսանողը կարողանում է հաղորդակցվել ազատ տարբեր բնագավառներում օգտագործելով հարուստ բառապաշար:

Upper-Intermediate
 Այն ավարտելիս ուսանողը կարողանում է հաղորդակցվել ազատ: Ունենում է լայն բառապաշար ամենատարբեր ոլորտներից: Սկսում է մտածել անգլերեն: Շատ լավ հասկանում է դիմացինին, կարող է տարբեր քննարկումներ ծավալել: 

Advanced - Այս փուլը այն ուսանողների համար է, ովքեր ցանկանում են անթերի տիրապետել լեզվի բոլոր նրբերանգներին:


Խմբակային դասընթացները արժեն 20000  դրամ (12 պարապմունքը):

 Իսկ անհատական պարապմունքները արժեն 35000 դրամ (12 պարապմունքը):

Ավարտելիս տրվում է երկլեզու  վկայական: